Հրատապ թեմա Հայաստանում
Բողոքները նվազում են՝ կանչերը շատանում

«Շտապ բուժօգնության» ծառայությունն ամփոփեց առաջին կիսամյակի տվյալները: 2014 թ. առաջին կիսամյակի տվյալներով, Երեւանի «Շտապ օգնության» ծառայությունը ստացել եւ սպասարկել է շուրջ 113 հազար 272 կանչ, ինչը 898-ով ավելի է անցյալ տարվա համեմատ։ Արձանագրված կանչերի արդյունքում հոսպիտալացվել է 21 333 քաղաքացի, ինչը եւս 455-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մանկական կանչերի թիվը նվազել է 747-ով՝ կազմելով 10620 կանչ, որոնցից հոսպիտալացվել է 3656-ը։ Այս տվյալները, որոնք ամփոփվեցին երեկ, ներառում են հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։
Երեւանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի տեղեկացմամբ, կանչերի թիվն օրական հասնում է մինչեւ 650-ի։ Դրանք հիմնականում արձանագրվում են կեսգիշերին։ Կանչերի ընդհանուր բնույթը շարունակում է մնալ նույնը, առավել գերակշռող են սրտանոթային հիվանդությունները, որոնց թիվը 30 658 է, ինչը 5 924-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արձանագրվել է սուր աղիքային ինֆեկցիաների 182 կանչ։ Շատ են եղել նաեւ սննդային թունավորումները, որոնք ընդհանուր առմամբ կազմել են 700 դեպք՝ նախորդ տարվա 638-ի փոխարեն։ Եղել են թունավորումներ նաեւ ալկոհոլային խմիչքից, ուտեստների անհամադրելիությունից եւ այլն։
Իսկ աղիքային ինֆեկցիաների պարագայում 199 դեպք եղել է մեծահասակների, իսկ 193 կանչ՝ երեխաների շրջանում, որոնցից 4-ը հոսպիտալացվել է համապատասխան սպասարկում անցնելուց հետո։ Սուր շնչառական ինֆեկցիաների շրջանակներում 209 զանգ հնչել է մեծահասակների, իսկ 339 կանչ՝ մանկահասակների շրջանում, որից 71 երեխա տեղափոխվել է հիվանդանոց։
Մարտ ամսից հունիսն ընկած ժամանակահատվածում կանչերի թիվն ավելի քիչ է եղել 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ ընդհանուր առմամբ, կանչերի թվի ավելացումը ըստ Թագուհի Ստեփանյանի՝ պայմանավորված է ե՛ւ բուժօգնության սպասարկման բարելավման, ե՛ւ բնակչության շրջանում վստահության բարձրացման գործոններով։ «Այսօր ունենք բավական լուրջ, տեխնիկապես հագեցած եւ կայացած ծառայություն։ Շտապօգնության մեքենաների հագեցված սարքավորումների շնորհիվ այսօր հնարավոր է ախտորոշել ցանկացած հիվանդություն եւ ճշգրիտ իրականացնել առաջին բուժօգնությունը»,–ասաց նա։
Անհետաձգելի կանչերի պարագայում ներկայումս շտապ բուժօգնություն է ցուցաբերվում առավելագույնը 7-15 րոպեների ընթացքում։ Այդ ժամանակահատվածը ընդունվել է որոշ չափորոշիչների համաձայն։ Սակայն կան նաեւ մեծաքանակ կանչեր, որոնք ըստ կարգավարի տարանջատվում են ըստ առաջնայնության։ Ըստ որակավորման, առաջնային են համարվում սրտի ինֆարկտներն ու կաթվածները, ուշագնացությունները, ճնշման կտրուկ տատանումները։ «Այս պատահարների ժամանակ շտապ բուժօգնություն ցուցաբերվում է անհապաղ, իսկ զուտ գանգատների դեպքում՝ ատամնացավերի, գլխացավերի կամ վնասվածքների պարագայում կանչերի ընթացքը կարող է մի փոքր երկարել»,–տեղեկացրեց ծառայության ղեկավարը։
Ինչ վերաբերում է «Շտապ բուժօգնության» ծառայության նկատմամբ հնչող բողոքներին, ապա Թ. Ստեփանյանը վստահեցրեց, որ դրանք քիչ են։ 6 ամսվա տվյալներով՝ թեժ գծով հնչել է հիմնականում 10-15 բողոք, որոնք կապված են եղել բուժանձնակազմի՝ հիվանդներին հատկացված սահմանափակ ժամանակի հետ։ «Շատ տարեցներ ցանկանում են, որ բուժաշխատողներն իրենց մոտ երկար մնան, սակայն բժիշկը հիվանդի մոտ պետք է անցկացնի շուրջ 20 րոպե։ Կամ բողոքներ են հնչում, թե տանն ինչու այլ բուժօգնության ծառայություններ չեն իրականացվում։ Մենք պետք է կարողանանք լսել եւ վերլուծել յուրաքանչյուր բողոք։ Եղել են հիմնավորված բողոքներ, որոնց ընթացքում բուժաշխատողներից ոմանք ենթարկվել են վարչական տույժի»,-նշեց Թ. Ստեփանյանը։
Նշենք, որ շտապ բուժօգնությունն իրականացվում է բացառապես անվճար, սակայն Թագուհի Ստեփանյանի տեղեկացմամբ, կան նաեւ ծառայություններ, որոնք պետպատվերի շրջանակներից դուրս են։ Վճարովի ծառայություններ են համարվում շտապ բուժօգնության ծառայության հերթապահությունը տարատեսակ միջոցառումներին, մարզերից հնչած կանչերը, մահացած մարդկանց տեղափոխումը, հիվանդանոցից հիվանդի տեղափոխումը տուն կամ այլ բուժհաստատություն եւ այլն։
Ծառայության համակարգում աշխատում է շուրջ 650 մարդ, իսկ միայն բուժական գործընթացներում ներգրավված է 550 աշխատակից։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն